Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ

Տոկիո 2020–ի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցումներին մասնակցում են համաշխարահային դասակարգման ցուցակի առաջատար շատ թենիսիստներ, այդ թվում և աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը։  Օլիմպիական խաղերում ՌԴ–ն ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դասակարգված է 12 համարի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց օլիմպիական խաղերում` երեք սեթերում հաղթանակի հասնելով ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկյի նկատմամբ։

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ

Մեկ շամ 49 րոպե տևած մրցամարտում Խաչանովը զիջեց առաջին սեթում 3։6 հաշվով, բայց հաջորդ երկու սեթերում հայազգի թենիսիստը կարողացավ նախ բեկել հանդիպման ընթացքը, հետո էլ հաղթանակի հասնել։ Ընդ որում, երկրորդ և երրորդ սեթերում Խաչանովի առավելությունը բացահայտ էր, ինչ էլ արտահայտվեց հաշվի մեջ` 6։1, 6։2։

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ

Հանդիպման ընթացքում Խաչանովը 12 էյս իրականացրեց, չորս անգամ կրկնակի սխալ թույլ տվեց մատուցման ժամանակ, և հինգ բրեյք պոինտներից չորսը գրանցեց իր օգտին։

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Երկրորդ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն է լինելու ավստրալացի Ջեյմս Դակվորտը։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում