Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակներ տանել Շախմատի աշխարհի գավաթում

1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամինա Տաբատաբային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթներ ունենալ Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոնը սև ֆիգուրներով հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամինա Տաբատաբային:

Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով

Պարտիան ավարտվել է 62-րդ քայլում։ Երկուշաբթի օրը Մարտիրոսյանն ու Տաբատաբային կխաղան երկրորդ պարտիան, որտեղ սպիտակներով կխաղա մեր շախմատիստը։

Նախորդ ռաունդում հայ շախմատիստը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին:

Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում էլ Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

Հայաստանի մյուս ներկայացուցիչները ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը, դուրս են մնացել հետագա պայքարից: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս էր եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Պայքարի մեջ մնալ նրան թույլ չի տվել առողջական վիճակը՝ բարձր ջերմությունը։

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին:

Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու չեմպիոնների հավակնորդների մրցաշարին:

Հայ շախմատիստները հաղթանակներով սկսեցին աշխարհի գավաթի առաջին փուլը