ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ֆրանսիացի սենատորները հավանություն են տվել սանիտարական անցաթերթիկների պրակտիկայի ընդլայնման ու COVID-19 դեմ բուժաշխատողների պարտադիր պատվաստումների մասին օրինագծին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օրինագծի ընդունման օգտին են քվեարկել է 199, դեմ՝ 123 պատգամավոր:
Երկու օր առաջ փաստաթուղթն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից։
Բացի բուժանձնակազմի, հրշեջների ու տարեցներին խնամողների պարտադիր պատվաստումից, փաստաթուղթը օգոստոսի սկզբից նախատեսում է սանիտարական անցաթերթիկներ (որոնք ենթադրում են կա՛մ պատվաստումների վկայական, կա՛մ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, կա՛մ տարած հիվանդության ապացույց) կիրառում սրճարաններում, ռեստորաններում, բուժհաստատություններում, ինքնաթիռներում ու հեռավոր երթևեկության գնացքներում:
«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում
Փաստաթուղթը պատրաստվել է կառավարության կողմից հուլիսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած ուղերձի արդյունքներով:
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, սանիտարական անցաթերթիկների դեմ բազմաթիվ ակցիաներ են անցկացվել։
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար