Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը քննարկել է Հայաստանում ճապոնական ընկերության ներկայացվածության հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA ընկերության ներկայացուցիչներին, տեղեկացնում է նախագահի կայքը։

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն արտադրում է երաժշտական գործիքներ, մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ, փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

Նշվում է, որ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը Ճապոնիայում է աշխատանքային այցով, նա մասնակցել է Տոկիոյում անցկացվող 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Ինչու է երեխան լացում. արհեստական բանականությունը կճանաչի նորածնի լացը