ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․COVID-19–ը հաղթահարած մարդկանց մոտ կարող է նկատվել ինտելեկտի մակարդակի զգալի նվազում։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք զբաղվում են մարդկանց ճանաչողական ունակությունների վրա կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրությամբ: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The Lancet պարբերականում։
Ընդհանուր առմամբ` փորձարկումներին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ, որոնցից 12 հազարը COVID են տարել: Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, արհեստական շնչառական սարքերին միացված հիվանդների մոտ հետագայում նկատվել է ճանաչողական ունակությունների նվազում:
Մասնագետների խոսքով ՝ ճանաչողական ֆունկցիաները կարող են վերականգնվել ամիսներով։
Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են