Երևանում BMW–ն բախվել է արգելապատնեշին, վնասել ծառեր. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Երևանի Լենինգրադյան փողոցում BMW–ն բախվել է բենզալցակայանի արգելապատնեշին, վնասել ծառեր, բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհ է բռնկվել Երևանի Կորյունի փողոցի հնդկական ռեստորանում

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 25-ին` ժամը 06։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Տավուշում բեռնատարի հետ բախումից պայթել է Mercedes–ի գազի բալոնը. վարորդը մահացել է

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք:

Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել