Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ոստիկանությունը ինչ զենքեր է հայտնաբերել Երևանում ու Արմավիրի մարզում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ոստիկանության ստորաբաժանումները երեկ ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում ու Երևանի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Ուժեղացված ծառայության, ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրում մարզային վարչության բերման են ենթարկվել 5 անձ, Երևանում` 25։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք, միայն Արմավիրի մարզում` ընդհանուր 23 միավոր։

Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։

Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել
Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել
Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել
Զենքեր և 30 բերման ենթարկված. ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել

Ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են նաև ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։ Դրանց նպատակն է հասարակական կարգի պահպանությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումն ու բացահայտումը։

Հիշեցնենք` հուլիսի 22-ին հանրության շրջանում լուրեր էին տարածվել, որ Երևանի տարբեր հատվածներում ու հատկապես քաղաքի մուտքերի մոտ ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում սրահներում ու բեռնախցիկներում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում, անհանգստանալու կարիք չկա, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է։

Ավելի ուշ ոստիկանությունից հաստատեցին լուրերը` նշելով, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացնում։