Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի «Ջարդիձոր» կոչվող հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի «Ջարդիձոր» կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3-ը, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:  

Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: 

Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: