Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով` ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Սուրեն Պապիկյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու բառի ուղիղ և անուղղակի իմաստով։

«Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը, ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից և դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ»,– նշված է հոդվածում։

Նախարարության ենթակայության տակ գործում է 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը և այլն։

Արարատ Միրզոյանը համաձայնել է. հայտնի է` ինչ պաշտոն կստանձնի նա. ԶԼՄ

Ըստ օրաթերթի` կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը ինչ-որ կոմիտեի տեսքով դուրս կգա ՏԿԵՆ-ից և ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաև մարզպետները և այլն։

Անակնկալ ինքնաբացարկներ ՔՊ–ում. թիմի «ժանդարմը» կգնա նոր ձևավորվելիք նախարարություն

Հոդվածագրի խոսքով` սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց։

Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը