Հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը Instagram–ի իր էջում գեղեցիկ կարճ տեսանյութ է հրապարակել Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնին և հետևորդներին պատմել` ինչ է Մատենադարանը։
«Մատենադարանը հայկական մշակույթի հպարտությունն է, հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն պահոց։ Գրաբարով «Մատենադարան» նշանակում է «ձեռագրերի պահոց»», – հրապարակմանը կից գրել է նա։
Հետաքրքիր է, որ Էլինայի` բաց ուսերով սև բլուզի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։
Դանդաղեցված տեսանյութն ուղեկցվում է հայտնի երգչուհի Սիրուշոյի «Ես ու դու» նոր երգով։
Էլինայի բազմաթիվ բաժանորդներն անմիջապես արձագանքել են գրառմանը, իսկ Սիրուշոն կարմիր սրտիկի տեսքով էմոջի է թողել մեկնաբանություններում։
«Պաշտում եմ ձեր հայկականությունը», «Ինչպես միշտ հիասքանչ», «Գեղեցկություն», «Լավագույնն ես», – գրել են համացանցի օգտատերերը։
Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։
Նրա կերպարը հիանալի համադրվում է դռների նախշերի հետ։
Էլինա Ջանիբեկյանը մեծ հայրենասեր է և մեծ հաճույքով ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։ Միևնույն ժամանակ նա հաճախ ուրախացնում է բաժանորդներին ոչ միայն գեղեցիկ, այլև հետաքրքիր և ճանաչողական հրապարակումներով։
Վերջերս Ջանիբեկյան զույգն իրենց կրտսեր որդուն` Արեգին մկրտել էր Վարդենիսի Սուրբ Հակոբ Մծբինեցու եկեղեցում։