Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Արցախում այս պահին ոչ թե 25, այլ 120 հազար հայ է ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` այս կերպ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120 000 հայ»,– գրում է Թանդիլյանը։
Նա նաև շեշտում է, որ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, և հենց դա է Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնը։

Մանե Թանդիլյանը նաև հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական տեղեկություն են ներկայացնում Արցախում հայկական կյանքի բնակաոնն ընթացքի մասին։

Հիշեցնենք` Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։

Հայաստանում 21 000-ից ավել տեղահանված արցախցի է ապրում