ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Համաշխարհային հանրությունը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար, այս խնդիրը լուծելու նպատակով պետք է միջազգային մակարդակով ձայն բարձրացվի։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) 55-ամյակի առթիվ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքից հարյուրհազարավոր քրիստոնյաներ են փախել, երբ այնտեղ սկսել են ժողովրդավարություն հաստատել, հատկապես տուժում է Սիրիայի քրիստոնյա բնակչությունը։
«Առաջին տարին չէ, որ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի հետ համատեղ ԵԱՀԿ, մարդու իրավունքների ՄԱԿ–ի խորհրդի միջոցառումների շրջանակում հատուկ ֆորումներ ենք անցկացնում ի պաշտպանություն քրիստոնյաների։ Ֆորումին մասնակցում են գործընկերներ Վատիկանից, Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտգործնախարարներ, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հետագա նորմալ, հանգիստ և անվտանգ կյանքի վտանգ են տեսնում։ Նրանցից հարյուրհազարավորները փախել են, երբ այնտեղ սկսեցին «ժողովրդավարություն» սերմանել։ Սկզբում Իրաքում, այնուհետև Լիբիայում, Սիրիայում», – ասել է Լավրովը։
«Վճռականորեն կպատասխանենք»․ Լավրովը՝ Վաշինգտոնի հետ հետագա երկխոսության մասին
«Հատկապես քրիստոնյա բնակչությունը տուժում է սիրիական հակամարտությունից։ Սիրիան քրիստոնեության բնօրրաններից մեկն է», – հավելել է նա։
Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Արևմուտքը արգելակում է համապատասխան փաստաթղթի (իսլամաֆոբիայի ու քրիստոնեաֆոբիայի դեմ հռչակագիր) ընդունման նախաձեռնությունը։
Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ. Լավրով