ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կայցելի Բաքու. զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին

ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր նաև Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ԵԽԽՎ–ն Հայաստանի ու Ադրբեջանի հարցով զեկույցը կհրապարակի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում միացել է ռուս գործընկերների նախաձեռնությանը. ինչ նպատակ ունի այդ քայլը

Հրապարակված տեղեկության համաձայն`«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի համար տեղեկատվություն հավաքելու նպատակով հուլիսի 26-28-ը Ադրբեջան կայցելի ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը։

Նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակի ու խորհրդարանականների, ինչպես նաև հակամարտության հումանիտար հետևանքներով զբաղվող տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ:

Պաշտոնական հաղրդագրության մեջ նշվում է, որ նա «հնարավորություն կունենա շփվել տեղահանված անձանց հետ, ինչպես նաև հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:

ԵԽԽՎ–ում հուսով են, որ Գավանը Բաքու կատարելիք այցի ընթացքում կկարողանա նաև գնահատել միջազգային կազմակերպությունների դերը, որոնք աշխատում են այդ հարցի շուրջ Ադրբեջանում, այդ թվում Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի, ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դերակատարությունը հումանիտար խնդիրների լուծման հարցում։

Թուրքիան` Միջերկրական ծովում, Ադրբեջանը` Հայաստանում. ԵԽԽՎ–ում զուգահեռներ են տարվել

Հիշեցնենք` ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ն արդեն զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այցելել էր Հայաստան։ Հայաստանում նա հանդիպել էր Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ, որոնք խնդրել էին Բաքու այցի ընթացքում այցելել նրանց` շեշտելով, որ նրանց մասին տեղեկատվության են սպասում։