Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

Հայ մարմնամարզիկի անթերի ցատկը ըստ արժանվույն գնահատվեց, և նա հիմա առաջատար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Տոկիոյից։

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

Նրա ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում Դավթյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, կմասնակցի նժույգթափերի, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի եզրափակիչին:

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ