ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է լացել Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի որակավորման փուլի մրցումների ժամանակ։
«Չկարողացա կառավարել հույզերս, ներսումս ինչ-որ բան պոռթկաց: Մի կողմից ուրախության զգացումն էր, որ ուժ գտա դուրս գալու հենացատկի և ազատ վարժությունների: Մյուս կողմից հիասթափությունն էր, քանի որ ավելի մեծ սպասումներ ունեի ինձնից։ Համոզված էի, որ կկարողանամ ազատ վարժություններն ավելի լավ կատարել։ Նախատեսածիցս վատ կատարեցի, այդ պատճառով սպասումներս փոքր–ինչ չարդարացան», – Դալալոյանի ասածը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Հիշեցնենք` ապրիլին նա աքիլլեսյան ջլի վնասվածք էր ստացել, բայց որոշել էր անպայման մասնակցել Տոկիոյում անցկացվող խաղերին։ Դալալոյանն այսօր հանդես եկավ բոլոր 6 ծրագրերում, թեև ի սկզբանե նախատեսվում էր, որ բաց կթողնի հենացատկն ու ազատ վարժությունները։
Նրանք ավելի մեծ ուշադրության կարիք ունեն. Սարգսյանը գիտի առողջ ժողովուրդ ունենալու բանաձևը