ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ճապոնիայում է գտնվում աշխատանքային այցով, կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:
Նա շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը։
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը երեկ ներկա է եղել ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, իսկ այսօր հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում