ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի -Sputnik. Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների նոր ծախսատար մրցավազքի մեջ։ «Եդինայա Ռոսիա»–ի հարթակում կազմակերպված «Արտաքին քաղաքական պայմանները, որոնցում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների քարոզարշավը» վեբինարի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հաշվի չենք առնի ամեն տեսակ սպառնալիքներն ու վերջնագրերը, բայց վճռականորեն կդիմագրավենք դրանց` ամրապնդելով մեր ինքնիշխանությունը։ ...Մենք չենք գնա ո՛չ ինքնամեկուսացման, ո՛չ առճակատման։ Եվ թույլ չենք տա, որ Ռուսաստանը ներգրավվի ներգրավվի սպառազինությունների նոր ծախսատար մրցավազքում, ինչով մեզ հաճախ են վախեցնում նաև երկրի ներսի որոշ ընդդիմադիրները։ Մենք արդեն ունենք այն ամենը, ինչ պետք է մեզ պաշտպանելու համար», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Լավրովի խոսքով՝ Արևմուտքին արված ցանկացած միակողմանի զիջում կգնահատվի որպես թուլություն։
Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն
«Ես համոզված եմ, և դա զուտ համոզմունք չէ, որովհետև մենք ունենք 1980-ական թվականների սկզբի փորձը, որ մեր կողմից արված ցանկացած միակողմանի զիջում բացառապես որպես թուլություն կգնահատվի։ Ինչպես են մեր գործընկերները կարողանում դա անել, նրանք ցանկացած միակողմանի զիջում գրպանում են և հետո նորանոր անընդունելի պահանջներ առաջ քաշում», - ասել է ռուս նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ինքնուրույն, ազգակենտրոն, պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարելու:
Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում