Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

Հանրապետության գործադիր մարմնի կազմում շարունակում են փոփոխություններ կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակել։ Տեղեկությունը զետեղված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Գայանե Գաբրիելյանը Պետական գնումների փորձագետների միության նախագահն է, տնտեսական գիտությունների թեկնածու։