Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

Աստղային զույգը տևական ժամանակ է, ինչ բացահայտել է իրենց վերամիավորվելու փաստը, բայց համացանցում դեռևս որևէ համատեղ լուսանկար չէր հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի պրոդյուսեր, դերասան Բեն Աֆլեքը հրապարակել են իրենց վերամիավորումից հետ արված առաջին համատեղ լուսանկարը:

Համացանցում երկրպագուների բուռն արձագանքի արժանացած լուսանկարը Instagram-ում հրապարակել է աստղերի մտերիմ ընկերուհին ՝ դերասանուհի Լիա Ռեմինին:

Լուսանկարում, որն արվել էր դեռ հունիսին Ռեմինիի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ, Աֆլեքը մի ձեռքով գրկել էիր սիրելիին, մյուսով ՝ երեկոյի տիրուհուն:

Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը նոր տեսահոլովակի թողարկման նախօրեին հարցազրույց էր տվել Apple Music- ին և խոստովանել, որ այժմ ավելի երջանիկ է, քան երբևէ:

Ջենիֆեր Լոպեսի զգեստը ծաղրել են սոցցանցերում

Ապրիլին Լոպեսը բաժանվել էր Ալեքս Ռոդրիգեսից, որի հետ արդեն նշանադրվել էր, իսկ հունիսին հաստատվեց Բեն Աֆլեքի հետ բաժանումից 17 տարի անց նոր սիրավեպ սկսելու մասին տեղեկությունը։

«Այ սա մարմին է». Ջենիֆեր Լոպեսի նոր լուսանկարը հիացրել է երկրպագուներին