Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ–ի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը

Տեսուչները պարզել են, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ) անցկացված ստուգման ընթացքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Ինչ–որ աղացած միս են կերել». Արմավիրում ութ մարդ թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց

Պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ–ի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

Կասեցվել է հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը