Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի – Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը