Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Sputnik

Տոկիոյի Ազգային մարզադաշտում այսօր վառվել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

«Իմ կյանքը նման է Ավինյոնի երկնքին». Միրեյ Մաթյոն 75 տարեկան է

Կրակը վառել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել են 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել է մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

«Շախ և մատ»․ Checkmate կործանիչի տպավորիչ շնորհանդեսը ավիացուցահանդեսում. ֆոտոշարք

1 / 23
Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
2 / 23
Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
3 / 23
Բեմականացման մասնակիցները՝ 32-րդ ամառային oլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
4 / 23
Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
5 / 23
Երգչուհի Միսիան կատարում է Ճապոնիայի օրհներգը երկրի դրոշի բարձրացման ժամանակ
6 / 23
Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ դուրս են բերվում օլիմպիական օղակները
7 / 23
Հունաստանի հավաքականի դրոշակակիրներ Աննա Կորակակին և Էլեֆտերիոս Պետրունիասը ՝ մարզիկների շքերթի ժամանակ
8 / 23
Հայաստանի հավաքականը՝ դրոշակակիրներ Վարսենիկ Մանուչարյանի և Հովհաննես Բաչկովի գլխավորությամբ
9 / 23
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշակակիրներ Սոֆյա Վելիկայան և Մաքսիմ Միխայլովը՝ աթլետների շքերթի ժամանակ
10 / 23
Ճապոնիայի հավաքականի մարզիկները հանդիսավոր շքերթի ժամանակ
11 / 23
Օլիմպիադայի նորացված կարգախոսը՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»
12 / 23
Հրավառություն Տոկիոյում՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
13 / 23
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտ են դուրս բերում օլիմպիական դրոշը
14 / 23
Օլիմպիական դրոշի բարձրացումը խաղերի բացման արարողության ժամանակ
15 / 23
Հրավառություն Տոկիոյի Ազգային օլիմպիական մարզադաշտի վրա
16 / 23
Կաբուկի թատրոնի դերասան Էբիձո Իտիկավան՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
17 / 23
Դաշնակահարուհի, կոմպոզիտոր Հիրոմին՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
18 / 23
Արտիստները՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ
19 / 23
Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ խաղերի բացման ժամանակ
20 / 23
Թենիսիստուհի Նաոմի Օսական վառում է օլիմպիական կրակը
21 / 23
Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
22 / 23
Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ
23 / 23
Վառված օլիմպիական գավաթը՝ 32-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ