Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

Հայաստանը ներկայացնող մարզիկները մասնակցել են Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Տրիբունայում է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Sputnik

Տոկիոյում մեկնարկեց ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Տոկիոյի մարզադաշտի տրիբունայում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով է գտնվում Ճապոնիայում։

Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: