Արշակ Կարապետյանի պատճառով ՊՆ-ում հրաժարականների շարք է սկսվել․ աղբյուր

Կարապետյանը և ՊՆ որոշ վարչությունների ղեկավարներ լարված հարաբերությունների մեջ էին։ Նրա նշանակումից հետո այդ մարդիկ որոշել են ինքնակամ հեռանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելուն պես ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկությունների «շքերթ» է սկսվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին

Բանն այն է, որ Կարապետյանը լարված հարաբերություններ է ունեցել որոշ վարչությունների պետերի հետ, նախկինում տհաճ միջադեպեր են եղել՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ ու անձնական վիրավորանքներ։ Եվ հիմա, երբ նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը փաստացի փոխարինեց վերջերս պաշտոնանկ արված նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, մարդիկ, ում հետ Կարապետյանը լեզու չէր գտնում, որոշեցին ինքնակամ հեռանալ՝ չսպասելով, մինչև իրենց դուռը ցույց կտան։

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, հրաժարականի դիմում են գրել կապիտալ շինարարության վարչության պետը, կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետը, իրավաբանական վարչության պետը և ՊՆ-ին ենթարկվող մի շարք կառույցների ղեկավարներ։

Արշակ Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ. ԳՇ պետի նախկին տեղակալը` իր իրավահաջորդի մասին

Հիշեցնենք, որ Կարապետյանը ՊՆ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 20-ին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ նա ազատվել էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։