Արևմուտքը փորձում է Ռուսաստանը շրջապատել «սանիտարական շղթայով». Լավրով

Նախարարի կարծիքով՝ արևմտյան երկրների վերջնական նպատակը Դումայի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել, շրջապատել այն որոշակի «սանիտարական շղթայով»։ Այսօր «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ. Լավրով

Նախարարի խոսքով՝ նման փորձեր են արվում Ռուսաստանի մոտ հարևանների ու գործընկերների, այդ թվում` Բելառուսի ու Մոլդովայի հաշվին:

«...Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», - ասել է Լավրովը:

Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին

Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը ամենավառ կերպով դրսևորվեց Ուկրաինայում, գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձեցին գործարկել վերջին ամիսներին Բելառուսում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար՝ չխորշելով նախընտրական քարոզարշավի ընթացքում բաց քարոզչությունից:

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», - ավելացրել է Լավրովը:

Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է:

Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար