ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում ՀՀ պետական գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում և չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ՀՀ «Բագրատաշեն» անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերի վճարները փոխհատուցելու համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:
Վերը նշված միջոցառումների ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով հողամասը 206.137.500 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի), սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի տիրապետել և օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակին։
Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ բերման է ենթարկվել 49 անձ. տեսանյութ
Այդկերպ ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության՝ հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը:
Այնուհետև նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ձեռք բերված, ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017 թվականի մայիս ամիսը շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, վարձակալությամբ տրամադրել տարբեր կազմակերպությունների և անհատների, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերիյուրացում և վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ–ը 34 կգ քաշով դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք է բացահայտել