Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով

Ռեժիսորը խաղերի կազմկոմիտեի անդամներից արդեն չորրորդն է, որ զրկվեց պաշտոնից իր արտահայտությունների համար։ Թեև անհաջող կատակն արվել էր 23 տարի առաջ, բայց դա նրան չփրկեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տոկիոյում Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ բացման արարողության ռեժիսոր Կենտարո Կոբայաշին ազատվել է պաշտոնից։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Պատճառը դեռևս 1998 թվականին արված տեսանյութն էր, որի վրա Կոբայաշին կատակել էր` ասելով. «Եկեք հրեաների կոտորած խաղանք»։

Ինչ–որ մեկը գտել էր նրա ելույթի հին ձայնագրությունը, որը շատ արագ տարածվեց ճապոնական մամուլում։

Ու թեև ռեժիսորը ներողություն է խնդրել իր վաղուցվա արարքի համար, ընդգծելով, որ այդ տեսանյութում «բացարձակ անտեղի արտահայտություններ» էին հնչել, այնուամենայնիվ, պաշտոնը նա ստիպված էր լքել։

«Կոմեդիանտի աշխատանքը չպետք է տհաճ հույզեր պատճառի մարդկանց։ Գիտակցում եմ, որ այն ժամանակ արտահայտությունների հիմար ընտրություն էի կատարել,և անկեղծորեն զղջում եմ։ Անկեղծ ներողություն եմ խնդրում», – հայտարարել էր Կենտարո Կոբայաշին։

Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Սեյկո Խասիմոտոն հայտնել է, որ վերանայվում է խաղերի բացման ամբողջ արարողությունը և քննարկվում` ինչ անել։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Մինչ այդ մանկական և պատանեկան տարիքում արած տարբեր արտահայտությունների և անկեղծ խոստովանությունների համար հեռացվել էին Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին, կոմպոզիտոր Կեյգո Օյամադան (նրա երաժշտությունը հանել էին բացման արարողությունից) և կրեատիվ տնօրեն Խիրոսի Սասակին։

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա փակ տրիբունաներով հուլիսի 23-ին։ Մասնակից երկրների դրոշները կտանեն երկուսը` կին և տղամարդ։ Սա խաղերի ամբողջ պատմության ընթացքում առաջին բացման արարողությունը կլինի առանց հանդիաստեսի։ Կլինեն ընդամենը մի քանի հարյուր VIP հյուրեր, այդ թվում` մոտ 15 երկրների քաղաքական առաջնորդներ։

Վազգեն Թևանյանը ևս Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց Բուդապեշտում