ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՀՕՊ համալիրները խոցել են Սիրիայի ուղղությամբ արձակված իսրայելական բոլոր հրթիռները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը։
Նա նշել է, որ հինգշաբթի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ Լիբանանի օդային տարածքից չորս կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Հոմսի նահանգում գտնվող օբյեկտներին:
ՀՕՊ հերթապահ ուժերը բոլոր չորս հրթիռները ոչնչացրել են ռուսական արտադրության «Բուկ-Մ2Ե» համալիրներով:
ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին իսրայելական ավիացիան բազմաթիվ անգամ հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքին։ Մասնավորապես մայիսի 10-ին Իսրայելի ՌՕՈւ մարտական ուղղաթիռը սիրիական բանակի դիրքերն էր գրոհել սահմանամերձ Էլ-Կունեյտրա նահանգում։ Հարվածի հետևանքով մեկ մարդ էր վիրավորվել։
Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն