ՊԵԿ նախագահը պաշտոնից չի ազատվել. Փաշինյանը նրան արձակուրդ է ուղարկել

Էդվարդ Հովհաննիսյանին կփոխարինի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը։ Փաշինյանը որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Անակնկալ ինքնաբացարկներ ՔՊ–ում. թիմի «ժանդարմը» կգնա նոր ձևավորվելիք նախարարություն

Նշվում է, որ Հովհաննիսյանը արձակուրդում կլինի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

«Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահին կփոխարինի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գլխատել ՊԵԿ–ը, մասնավորապես նշվում էր, որ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։

Պարբերականի տեղեկություններով` մի քանի օր առաջ Հովհաննիսյանը աշխատակազմին տեղեկացրել էր, որ հեռանում է, սպասում է նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։

Ըստ լուրերի՝ հեռանում է նաև Հովհաննիսյանի առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։