Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Որքան արժե Տոկիոյի օլիմպիական ավանում սնվելն ու ինչպես է աշխատում այնտեղի խոհանոցը` ընթերցեք Sputnik–ի նյութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական ավանում սնունդը մի քանի խոհանոցով է ներկայացված` եվրոպական, ճապոնական, կա նաև հալալ սնունդ (մահմեդականների մոտ ընդունված սնունդ, որի մեջ բացակայում է միսը)։ Տեղեկությունը հայտնում է Sрutnik Բելառուսի աղբյուրը, որն աշխատում է այնտեղ։

Հայտնի են Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրները

Օլիմպիական ճաշարանի ճանապարհն անցնում է խաղերի մասնակից երկրների դրոշներով ծառուղու կողքով։ Ճիշտ է, հակահամաճարակային խիստ միջոցառումների պատճառով բոլորն ամենուր ստիպված են դիմակ դնել. Տոկիոյում դրան հետևում են։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, մարզիկները կարող են ուզածի չափ նախաճաշ, ճաշ և ընթրիք վերցնել։ Ճաշացանկը բավականին բազմազան է, նույնիսկ բուրգերների տեսքով արագ սնունդ կա։

Ճաշարանը գտնվում է անգարի նման շենքում, այնտեղ խստորեն հետևում են սոցիալական հեռավորությանը։

«Ատլետների ավանում սննդի հետ կապված խնդիրներ չկան։ Կան ասիական, ճապոնական, եվրոպական խոհանոցի ուտեստներ։ Մարզիկները դեռ չեն բողոքում, համենայնդեպս, ես չեմ լսել։ Ճաշարանում կարանտինային խիստ միջոցներ են` միջնապատ` սեղանների վրա, թաց անձեռոցիկներ` դրանք մաքրելու համար», – պատմել է Sputnik–ի զրուցակիցը։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Նրա խոսքով` լրագրողներին կերակրում են մամուլի կենտրոնում, բայց ընտրությունն այսքան մեծ չէ։ Ճաշի միջին գինը 1300-1500 իեն է (11,8 - 13,62 դոլար)։ Որպես կանոն, խավարտը լինում է բրինձ կամ լապշա, իսկ հիմնական ուտեստը` միս, հիմնականում` տավարի։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Ի դեպ, պարզվում է` օլիմպիական հանրային սննդի կետում լուսանկարել չի թույլատրվում։ Թե ինչի հետ է դա կապված, չեն պարզաբանում։ Գուցե պատճառը կորոնավիրուսն է, չէ՞ որ ճապոնացիները շատ են վախենում դրանից և նույնիսկ խաղերն են վտանգված։

Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովն ավելի վաղ նկարագրել է Տոկիոյի օլիմպիական ավանի կյանքի պայմանները։ Նա հայտարարել է, որ օլիմպիական ավանում իսկական միջնադար է։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

«Իմ մասին չեմ մտահոգվում, բայց մարզիկներս իսկապես մեղք են», – հայտարարել է մարզիչը` նշելով, որ նախորդ 8 Խաղերի ժամանակ, որտեղ նա ներկա է գտնվել, նման պայմաններ չեն եղել։ Մամեդովը պատմել է, որ սենյակներն ու սանհանգույցը շատ փոքր են, սենյակների պատերը գիպսակարտոնից են արված, վարդակներն անհարմար տեղում են գտնվում, ինտերնետին միանալն էլ անհնար է։

Նշենք, որ հուլիսի 17-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի օլիմպիականների համար հաստատեց հակասեքս-մահճակալների դիզայնը։ Օլիմպիական ավանում մարզիկների սենյակներում միայն մեկ մարդու համար նախատեսված կահույք են տեղադրել։ Նման մահճակալները մինչև 200 կգ–ի են դիմանում և կոտրվում են կտրուկ շարժումներից։ ՄՕԿ–ը կարծում է, որ նման կահույքը թույլ կտա «խուսափել ֆիզիկական շփման ոչ պետքական ձևերից»։

«Մարդկային կյանքի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու». օլիմպիականները` Տոկիո 2020-ի մասին