Մեկնարկել են «MyWay» ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Տոմսերի համար պետք է դիմել ավիաընկերությանը։
Sputnik

«MyWay» ավիաուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու ամսով Լիոնից Երևան չվերթեր կիրականացվեն

Ավիատոմսերի առկայության, գնման ու մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ի՞նչ առավելություններ է ունենալու Հայաստանի ազգային ավիափոխադրողը, և ո՞վ է այն ղեկավարելու