Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ. արդիական հարցեր են քննարկվել

Հանդիպման վերջում Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան է հանձնել Սերգեյ Լավրովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցելու արդիական հարցեր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման ընթացքը:

Հայաստանը դարձել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ գործող աշխարհաքաղաքական շղթայի օղակ

ՀԱՊԿ–ի Հավաքական անվտանգության խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն ՝ գլխավոր քարտուղարը Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան, իսկ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին՝ ՀԱՊԿ-ի 2–րդ աստիճանի պատվո նշան:

Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում