Հայկ Մարտիրոսյանը հաղթեց նաև աշխարհի գավաթի 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիան` հաղթանակ տանելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ:

2–րդ պարտիայում շատ սխալներ թույլ տվեցի. Մարտիրոսյանն ասել է` ինչպես է հաղթել ադրբեջանցուն

Հայաստանի չեմպիոնը խաղում էր սպիտակներով և համառ պայքարում 49-րդ քայլում հաղթեց պարտիան: Վաղը`հուլիսի 23-ին, մրցակիցները պետք է խաղան երկրորդ «դասական» պարտիան։

Հուլիսի 20–ին Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին և նվաճել աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:

Երրորդ փուլի արդյունքներով Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի էր խաղացել Մամեդյարովի հետ։ Հաղթողին որոշելու համար կարիք էր զգացվել լրացուցիչ մրցախաղերի։

Հիշեցնենք, որ երկրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արդյունքով հաղթել էր Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:

Հավելենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը