ՀՀ կառավարության պատվիրակությունը մեկնում է ՌԴ` Պետդումայի ընտրությունները դիտարկելու

Պետդումայի հերթական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 25-ը Մոսկվա կգործուղվի ՀՀ կառավարության դիտորդական խումբը։

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դիտորդական առաքելության կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։

Հիշեցնենք` Պետդումայի հերթական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: ՌԴ օրենսդրության համաձայն` 32 կուսակցություններ կկարողանան առաջադրել իրենց թեկնածուներին:

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է:

Հայաստանում նախընտրական գործընթացը նորմալ է ընթանում. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար