ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղարը կլինի Արծվիկ Մինասյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը», – գրել է Քոչարյանը Facebook-ում։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը ԱԺ–ում լինելու է Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նորընտիր ԱԺ–ում կունենա 29 մանդատ։