«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Օհանյանն այս պահին, ինքնաբացարկի դիմումների արդյունքում, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 7-րդ համարն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Մեր տեղեկություններով՝ ութերորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

ՍԴ–ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ

Խմբակցության քարտուղարի վերաբերյալ քննարկումները քաղաքական ուժի ներսում շարունակվում են։

«Հայաստան» դաշինքից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ԱԺ–ում խմբակցության անդամների դերաբաշխման մասին դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` վաղը, և խորհուրդ տվեցին սպասել։
Նշենք, որ Սեյրան Օհանյանն այս պահին, ինքնաբացարկի դիմումների արդյունքում, զբաղեցնում է «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 7-րդ համարը։

Այս քաղաքական ուժն ապագա խորհրդարանում 29 մանդատ է ստանալու, որից մեկը` ազգային փոքրամասնության ներկայացուցչի` ասորական համայնքի անդամ Զեմֆիրա Միրզոևայի համար։

«Աջդ քաշած» ապրել չես կարող, կամ ինչ ցույց տվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։