Գոլառատ ֆուտբոլ Գյումրիում. «Արարատը» զիջեց «Շլյոնսկին»

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում գոլառատ խաղում պարտվեց լեհական «Շլյոնսկին»։ Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով: Տեղեկությունը հայտնում է armsport.am-ը։

«Ուզում եմ, որ դա կրկնվի». Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Կադիսի» ֆուտբոլիստ

Խաղի 20-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել հաշիվը: Տանտերերի հարձակվողը նպաստավոր դիրքից հարված կատարեց, սակայն Երմակովը հետ մղեց գնդակը, իսկ Հրայր Մկոյանն այն դուրս հանեց անկյունային: Հենց անկյունայինի խաղարկումից հետո էլ հյուրերի պաշտպան Վոյցեխ Գոլլան գրավեց երևանյան թիմի դարպասը:

Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմը սկսեց ակտիվ գործողություններով աչքի ընկնել: 25-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ մեկ րոպե անց կրկին շատ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Առաջին կեսի մնացած ժամանակահատվածն ավարտվեց գրեթե հավասար պայքարում: Երկու թիմերն էլ գնդակի համար պայքարում հաճախակի կոպտությամբ էին աչքի ընկնում: Առաջին կեսում գլխավոր մրցավարը 3 դեղին քարտ ցույց տվեց, երեքն էլ «Արարատի» ֆուտբոլիստներին:

Երկրորդ կեսն ակտիվ սկսեցին «Արարատի» ֆուտբոլիստները, ինչի արդյունքում 49-րդ րոպեին Խուան Բրավոն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խփած գոլից մեկ րոպե անց հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Էսպոզիտոն: 

Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ հանրությունը տեսնում է իրական փոփոխություններ. Փաշինյան

60-րդ րոպեին Մորի Կոնեն խորքից ստանալով գնդակը կարող էր մեն մենակ դուրս գալ դարպասապայի դեմ, սակայն հյուրերի պաշտպանը վերջին պահին հանեց գնդակը: 70-րդ րոպեին Ռոբերտ Պիչը կենտրոնում շրջանցելով «Արարատի» ֆուտբոլիստներին՝ դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:1: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ռազմիկ Հակոբյանը հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 2:3:

Խփած գոլից հետո «Արարատն» ամբողջողվին տիրեց նախաձեռնությանը, սակայն մրցակցի դարպասը գրավել չհաջողվեց, փոխարենը 91-րդ րոպեին հյուրերն օգտագործեցին իրենց պահը: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Պիչը:

Այսպիսով, «Արարատը» դիմակայության առաջին խաղում պարտվեց 2:4 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Վրոցլավում: