Երկու ամսով Լիոնից Երևան չվերթեր կիրականացվեն

Կորոնավիրուսի համավարակը դեռ չի հաղթահարվել, սակայն հետզհետե ամբողջ աշխարհում բացվում են օդային ուղիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հուլիսի 22-ից սեպտեմբերի 25-ը իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթեր Լիոնից դեպի Երևան։ Այս մասին Facebook–ի էջում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթեր իրականացնել. ցանկում ՀՀ–ն էլ կա

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 22-ից սկսած` շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթեր Լիոնից դեպի Երևան», – նշված է հաղորդագրությունում։

Ասված է նաև, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Travel aviaDrom ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջից տեղեկանում ենք, որ Լիոն–Երևան ուղղությամբ մեկ տոմսն արժե 245 եվրո, Լիոն–Երևան–Լիոն տոմսերը արժեն 490 եվրո, նույն տոմսերը ուղեբեռով արժեն 540 եվրո։

Չվերթերն իրականացվում են ամեն հինգշաբթի մինչև սեպտեմբերի 25-ը։

Տոմսերի համար կարելի է զանգահարել Ֆրանսիայից` 33187650340, Հայաստանից` +374 60 517707 հեռախոսահամարներով։

Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան չարտերային չվերթը