Բաքվի դատարանը ՌԴ քաղաքացուն դատապարտեց 10 տարվա ազատազրկման՝ Արցախում իբր կռվելու համար

Նա մեղադրվում էր Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Բաքվի դատարանը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին 10 տարվա ազտազրկման, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։ Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նա կարտաքսվի երկրից։

ՄԻՊ–ը դատապարտում է Ադրբեջանում հայ գերիների դատավարությունների ցուցադրական լուսաբանումը

Հիշեցնենք, որ Դուբակովը մեղադրվում է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:

Ավելի վաղ դատախազը Դուբակովի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։

Էդուարդ Դուբակովն իրեն մեղավոր չի ճանաչել։

Հավելենք, որ այս պահին Բաքվում շարունակվում է հայ 13 գերիների դատավարությունը։