Ատոմակայանում վերանորոգման նոր փուլ է. դրա շնորհիվ այն կշահագործվի մինչև 2036-ը

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Մեծամորի ատոմակայանում վերանորոգման նոր փուլ է, սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման, այսինքն` պողպատի ջերմային մշակման աշխատանքները։ Ատոմակայանից հայտնում են, որ թրծաթողման աշխատանքները կատարում են ատոմային ոլորտի լավագույն մասնագետները` ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ն, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Նշվում է, որ թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը:

Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևել է գրեթե մեկուկես տարի:

Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի