Անակնկալ ինքնաբացարկներ ՔՊ–ում. թիմի «ժանդարմը» կգնա նոր ձևավորվելիք նախարարություն

Ըստ «Հրապարակի»` արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի. նրա «մանկության երազանքն» է եղել արդարադատության նախարար դառնալը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցանկանում է «թռնել» թիմից և որևէ պաշտոնում որևէ չափով այլևս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Հնարավոր է` Փամբուխչյանը նախարար նշանակվի. ովքե՞ր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»

«Նախօրեին Միրզոյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, սակայն «Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ «մերժեց» և նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել և կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին»,–գրում է «Հրապարակը»։

Հաջորդ անակնկալ ինքնաբացարկն «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանինն էր, որը 3 տարի «Իմ քայլի» ժանդարմի դերն էր խաղում, և նաև նրա ջանքերով էր խմբակցությունը մնում Փաշինյանի կողքին։

Փաշինյանը չի՞ վստահում սեփական թիմին. Դանիելյանը` ներքաղաքական ճգնաժամի մասին

Նա էլ առաջիկայում նշանակվելու է նոր ձևավորվելիք ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, և նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար»,–գրում է թերթը։

Ի դեպ, ըստ «Հրապարակի», արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը»:

Իմքայլականները շունչները պահած սպասում են Փաշինյանի որոշմանը. «Ժողովուրդ»