«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հեռանում է

Ալեքսանդր Գրիգորյանը վերադառնում է Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ, որ դա կրկնվի». Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Կադիսի» ֆուտբոլիստ

«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:

Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ պատասխան հանդիպման հիմնական ժամանակը, բայց լրացուցիչ ժամանակում հաղթեց ու դուրս եկավ հաջորդ փուլ: