ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։
ՀՀ ՊՆ-ն սերտ համագործակցելու է ՌԴ ԶՈւ-ի հետ. փաստաթուղթ է ստորագրվել
Մուրադյանն ու ԳՇ պետը քննարկվել են առաջիկա անելիքները։ Այցի ավարտին Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։