ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Անդրանիկի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժինը։
Հաղորդագրության համաձայն` հուլիսի 19-ին, ժամը 16:00-ին «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին:
ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ:
Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: