«Սա ուղղակի գժական ելույթ է». ռուս տղան գերել է ժյուրիին իր մանեկենների պարով

Պավելի ելույթն այնքան է դուր եկել ժյուրիի անդամներին, որ նրանք ոտքի են կանգնել ու սկսել բուռն ծափահարել։
Sputnik

Ազգությամբ ռուս Պավելը, որն աշխատում է զվարճանքի կենտրոնում, մասնակցել է ամերիկյան «America ' s Got Talent» տաղանդների շոուին և հիացրել բոլորին: Դուրս գալով բեմ` նա անմիջապես ժյուրիին տեղեկացրել է, որ իր կինը, որը պետք է իր հետ ելույթ ունենար, ուշացել է թռիչքից, ուստի իրենց փոխարեն կպարեն մանեկենները։

Պանկրատովան Բաբաջանյանի ստեղծագործությունը երգեց «Ты супер!»–ի եզրափակիչում. տեսանյութ

Այս պատմությունը ժյուրիի մոտ տպավորություն է ստեղծել, որ տղան անպատրաստ է, և նրանք սպասել են վատագույն ելույթին, բայց տղան կարողացել է ոչ միայն զարմացնել, այլև հիացնել նրանց:

Սկզբում ժյուրին չէր էլ գիտակցում, որ երկու մանեկեններին պարացնում է մեկ մարդ, քանի որ դա արվում էր չափազանց վարպետորեն։

«Սա ուղղակի գժական ելույթ է»,–ելույթի վերջում բացականչել է շոուի հաղորդավարը, իսկ ժյուրիի անդամներն ուղղակի ցատկել են աթոռներից, քանի որ անհնար էր առանց զարմանքի արձագանքել նրան, ինչի ականատեսը նրանք դարձան։

Պավելը անցել է մրցույթի հաջորդ փուլ, իսկ ժյուրին արդեն անհամբեր է, թե հաջորդ ելույթի ժամանակ տղան ինչով է զարմացնելու։

Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ