Նիկոլ Փաշինյանը Սուրեն Սահակյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է փոփոխություններ կատարել պաշտպանական ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատել Սուրեն Սահակյանին։ Նրա որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:

Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել է 2021թ․ հունվարի 14-ին։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում լուրեր են պտտվում, որ նրա փոխարեն նշանակվելու է Արշակ Կարապետյանը, որը երեկ ազատվեց ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։