Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ

Sputnik

Չինաստանի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում, հուլիսի 17-ին հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք վերածվել են ջրհեղեղի։

Ամենաշատը տուժել է Չժենչժոու քաղաքը։ Օդերևութաբանական կայաններն օրական միջին տեղումների պատմական ռեկորդ են գրանցել:

Հայտնի է, որ 25 մարդ է մահացել, ևս յոթն անհետ կորած են համարվում:

Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի էրֆթշտադտ քաղաքում տներ են ավերվել. տեսանյութ

«Այս պահին տարհանվել է ավելի քան 160 հազար մարդ», - ասել է ջրային տնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչ Շեն Ցզիվեյը։

Քաղաքի որոշ հատվածներ զրկվել են էլեկտրաէներգիայից ու ջրից։

Հորդառատ անձրևների պատճառով Ավստրիայում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ

1 / 2
Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքի հեղեղված փողոցներից մեկը
2 / 2
Հենան նահանգի բնակիչները Չժենչժոու քաղաքում տեղատարափ անձրևի ժամանակ