Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` թեև ներկրվող ապրանքների մեծ մասի պարագայում դրանց ձեռքբերման արտաքին շուկաներում կա գնաճ, սակայն ՀՀ–ում այդ ապրանքների գներն ավելանում են երկու անգամ ավելի բարձր տեմպով, քան միջազգային շուկաներում, առավել ևս, որ ազգային արժույթն էլ վերջին շրջանում կայունացել է։
Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում
Ըստ Ավետիսյանի` հիմնական պատճառը ներմուծման ոլորտում մենաշնորհացման պահպանվող բարձր աստիճանն է և առիթից օգտվելով` դրա գործադրումը հայաստանյան փոքր շուկայում։
«Որքան էլ օրվա իշխանությունները փորձեն կոծկել այս իրողությունը, միևնույնն է, մենաշնորհացման գործընթացը խորանում է։ Իսկ երկրորդ պատճառը կապված է տնտեսության իրական ցուցանիշների անկման հետ, այսինքն` որոշակիորեն նվազում է պահանջարկը, որովհետև մարդկանց եկամուտները չեն աճում, գնաճն էլ իր հերթին բերում է մարդկանց իրական եկամուտների չափի նվազման։ Պահանջարկը կրճատվում է, և տնտեսվարողները դրանից դրդված ու նաև շահույթները պահպանելու նպատակով փորձում են գնալ ապրանքների թանկացման ճանապարհով»,– ասաց տնտեսագետը։
Ավետիսյանի կարծիքով` սննադամթերքի գնաճն անհանգստացնող է ոչ միայն տնտեսական առումով, այլև հատկապես սոցիալական հետևանքների առումով, հետևաբար կառավարությունը պետք է առաջնորդվի ոչ թե լոկ մանիպուլյացիաներով կամ հայտարարություններով, այլ արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ։ Առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել ներկրման ոլորտում բարձր մենաշնորհացման աստիճանն ու բացառել դիրքի չարաշահումը, որպեսզի ականատես չլինենք արհեստական գնաճի շարունակականությանը։
Տնտեսագետի համոզմամբ` պետությունը պետք է գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերի թիրախավորված աջակցություն հատկապես պարենային անվտանգության ապահովման համատեսքտում, ուստի անհրաժեշտ է պետական օժանդակությամբ առավելագույնի հասցնել հողատարածքների ներուժի օգտագործումը` խթանելով տեղական ապրանքների արտադրությունը ներկրվող թանկ բնամթերքի համեմատ։
Ըստ նրա`շատ կարևոր է, որ պետությունն ունենա նաև պարենային անվտանգության հստակ կոնցեպտ, ինչը թույլ կտա գնաճը կասեցնող և կարգավորող գործառույթներ իրականացնել։
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով, սակայն ՀՀ դրամն արժևորվել է շուրջ 10 տոկոսով։
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ
Պաշտոնական վիճակագրության համաձայն` ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին։
Հավելենք, որ 2021 թվականի հունվար-մայիսին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով։
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ