Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն. Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են

Ուսումնական վարժանքները, որոնք ներառում են ուսուցում հրամանատարական կետում, դաշտային վարժանքներ ու մարտական հրաձգության հմտությունների կատարելագործում, տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններ։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքում։ Բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամների հետ գործընկերային հարաբերությունների լավ օրինակ է. Պեսկով

Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ:

Ավելի վաղ Ուկրաինայում սկսվել են «Երեք թուր-2021» առաջին ցամաքային զորավարժությունները՝ Լիտվայից, Լեհաստանից ու ԱՄՆ-ից զինվորականների մասնակցությամբ: Մինչև հուլիսի 30-ը դրանք կանցկացվեն Լվովի մարզում։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրներից ավելի քան 1200 զինծառայողներ ու ավելի քան 200 մարտական մեքենաներ:

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

Մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման նավերը Սև ծովում զորավարժություններ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Դրանց նպատակն էր բարձրացնել ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը։

Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը. ՊՆ-ն կրկին հերքում է