Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա կլորացած փորիկը

Օրեր առաջ ամուսինները տոնել էին իրենց առաջնեկի`Գաբրիելի ծննդյան առաջին տարեդարձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի նախկին մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջի սթորի բաժնում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Եգիպտոսից, որտեղ իր հանգիստն է վայելում ամուսնու, որդու և գործընկերների հետ։

Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է Սիրունի կլորացած փորիկը։ Ակնհայտ է, որ նա գտնվում է հղիության երկրորդ եռամսյակում։

Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա կլորացած փորիկը

«Եթե պեպեններ ունենայի»․ Սիրուն Մինասը փորձարկումներ է անում իր արտաքինի հետ. լուսանկար

Նշենք, որ օրեր առաջ զույգը տոնել էր իրենց որդու` Գաբրիելի ծննդյան առաջին տարեդարձը, որից հետո ընտանիքը մեկնել է հանգստի։

Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձավ իր բժշկական աշխատանքին, և հիմա նա հաղորդում է վարում Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Ի՜նչ համով տղա է». Սիրուն Մինասը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել